Pic d'Aneto

( Անետո )

Անետո (անգլ.՝ Pico Aneto), ամենաբարձր լեռը Պիրենեյան լեռնաշղթայում, Արագոն համայնքում։ Իսպանիայի երրորդ ամենաբարձր լեռն է, բարձրությունը ծովի մակարդակից 3404 մ է, գտնվում է Իսպանիայի Ուեսկա նահանգում, Ֆրանսիայի սահմանից 4 կմ հարավ։ Տեղաբնիկների կողմից առավել հայտնի է որպես Pic de Néthou (ֆր.), որը և նրա տարբերակները ընդհանուր առմամբ գործածվել են մինչև XX դարի սկիզբը։

Անետոն գտնվում է Պոսետս-Մալադետա ազգային պարկում, Մալադետի զանգվածի մասն է կազմում՝ Բենասկյան մունիցիպալիտետում։ Այն կազմված է Պալեոզոյան և Մեզոզոյան դարաշրջաններին բնորոշ նյութերից։ Նրա հյուսիսային կողմում է գտնվում Պիրենեյների ամենամեծ սառցադաշտը՝ զբաղեցնելով 79,6 հա տարածք (2005 թվականի տվյալներով)։ Դա արագորեն նվազում է ամառային ջերմաստիճանի բարձրացման և ձմեռային տեղումների նվազման հետևանքով։ Այն 1981 թվականին ծածկել է 106,7 հա, իսկ XIX դարում ավելի քան 200 հա տարածք։ Ենթադրվում է, որ այն ամբողջովին կանհետանա 2050 թվականին։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
961534827Click/tap this sequence: 2538

Google street view

Where can you sleep near Անետո ?

Booking.com
489.926 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 91 visits today.