Alcazaba y Murallas del Cerro de San Cristóbal

( Ալմերիայի ալկասաբա )

Ալմերիայի ալկասաբա (իսպ.՝ Alcazaba de Almeria) կամ Սան Կրիստոբալ բլրի ալկասաբա (իսպ.՝ Alcazaba del Cerro de San Cristóbal), ամրոց Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Ալմերիա պրովինցիայի Ալմերիա քաղաքում։ Հիմնադրվել է 955 թվականին Կորդովայի առաջին խալիֆ Աբդ ար-Ռահման III-ի կողմից։ Շինության տարածքը կազմում է 35 000 մ2: Տեղակայված է քաղաքի սահմանագծում։ Իսպանիայի ազգային հուշարձան է 1931 թվականից։

Պատմություն

Ալմերիա նավահանգստային քաղաքը, որ տեղակայված է Իսպանիայի հարավում, պատմականորեն եղել է առևտրական տեսակետից ռազմավարական մեծ նշանակություն ունեցող օբյեկտ[1]։ Տարբեր ժամանակաշրջաններում քաղաքի տիրապետությունը պատկանել է հռոմեացիներին, կարթագենացիներին, փյունիկեցիներին[1]։ Սակայն ամրոցի կառուցման գործում ամենամեծ ներդրումն ունեցել են մուսուլմանները։ «Ալկաբասա դե Ալմերիա» ամրոցը հիմնադրվել է 955 թվականին. սկզբում կառուցվել են պահակային աշտարակն ու ամրոցի պատերը։ Հետագայում ամրոցը դարձել է խալիֆի նստավայր։ Ծաղկում է ապրել հատկապես 11-րդ դարում՝ անկախ Ալմերիայի տայֆայի գահակալ Ալ-Ջայրանի կառավարման ժամանակ, երբ դարձել է առևտրական կենտրոն ողջ Անդալուզիայի համար[2].

Ամրոցն ունի մի քանի մակարդակներ[3]։ Ներքին մակարդակը ծառայել է որպես ռազմական ճամբար (ներկայում այնտեղ այգիներ են), միջինը տրամադրվել է խալիֆայությանը։ Մակարդակներն իրար միացված էին սանդուղքով[4]։ Ամրոցը տեղակայված է սեյսմավտանգ տարածաշրջանում։ Նրա գոյության ընթացքում այդ տարածքում բազմիցս տեղի են ունեցել երկրաշարժեր, որոնք բացասաբար են անդրադարձել ամրոցի ենթակառուցվածքների վրա, որոնցից շատերը ներկայում ավերված են։ Մուսուլմանների կողմից կառուցված շինություններից մեր օրերում բարվոք վիճակում պահպանվել են միայն «Խալիֆի ջրհորները»։

1489 թվականին, երբ կաթոլիկները մուսուլմաններից գրավել են ալկասաբան, կառուցվել է ամրոցի վերին մակարդակը ռազմական կարիքների համար. այնտեղ տեղակայվել է հրետանին[3]։ 1524-1562 թվականներին ամրոցի տարածքում կառուցվել է գոթական ոճի մայր տաճար, որի համար հիմք է ծառայել լիովին վերակառուցված մզկիթը։ Ճարտարապետը եղել է Դիեգո դե Սիլոեն[1]։

Տարբեր տարիների ամրոցի տարածքում նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր, որոնցից են՝ «Կոնան-բարբարոսը» (1982), «Երբեք մի ասա «երբեք»» (1983), «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» (1989) և այլն[5]։

↑ 1,0 1,1 1,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ castlesguide անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Замки Испании ↑ 3,0 3,1 «Об Андалусии » Провинция Альмерия » Альмерия » Алькасаба Альмерии — Алькасаба Альмерии»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2016-09-01  «La Alcazaba de Almería»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2016-09-01  The Triangle of Almeria’s Top Movie Filming Locations/ Cleopatra movie, King of Kings, Lawrence of Arabia and many more…
Photographies by:
ANE - CC BY 3.0
Dodo Dodo - CC BY 2.0
Statistics: Position
2736
Statistics: Rank
43903

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
538619742Click/tap this sequence: 6241

Google street view

Where can you sleep near Ալմերիայի ալկասաբա ?

Booking.com
487.414 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 40 visits today.