Սուրբ Ցեցիլիա (ֆր.՝ Basilique Cathédrale Sainte-Cécile d'Albi), բազիլիկ տաճար, հայտնի է նաև Ալբիի տաճար անվանումով։ Գտնվում է Ֆրանսիայի հարավում՝ Ալբիի քաղաքում։ Կաթոլիկ կառույց է Ալբիի քաղաքում, համարվում է նաև նույն քաղաքի արքեպիսկոպոսական նստավայրը։ Սկզբում կառուցվել է որպես ամրոց՝ Ալբիգոյան խաչակրաց արշավանքի ժամանակ։ Հիմնական կառուցումն սկսվել է 1282 թվականին և տևել է մոտ 200 տարի։ Ալբիի տաճարը համարվում է ամենախոշոր աղյուսի կառույցը։

2010 թվականին տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատմություն
Albi - Cathédrale Sainte-Cécile - Vue générale.jpg 

Ներկայիս Ալբիի տաճարին նախորդել են այլ կառույցներ։ Առաջին կառույցը թվագրվել է 4-րդ դարում և 666 թվականին այրվել է հրդեհի պատճառով։ Երկրորդն արձանագրվել է 920 թվականին, Սուրբ Ցեցիլիայի անունով՝ ներկայիս երաժիշտների հովանավորը։ Այն վերահաստավեց 13-րդ դարում, քարի վրա գտնվող Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից[1]։

Աղյուսի գոթական ոճով տաճարը կառուցվել է ամբողջությամբ աղյուսով՝ կաթարների եկեղեցու հովանավորությամբ, 1287-1480 թվականներին։ Կաթարները մերժում են կաթոլիկական եկեղեցու հեղինակությունը և ուսմունքը։ Այդ պատճառով Իննոկենտիոս III-ը սկսել է Ալբիգոյան խաչակրաց արշավանքը՝ հարավային Ֆրանսիայում կաթարիայությունը մարելու համար, որն ավարտվում է բնակչության մեծ կորուստով[2]։

Եկեղեցու կառուցման հրահրիչն էր Բերնարդ դե Կաստանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու՝ Ալբիի եպիսկոպոսը և Լանգեդոկի ինկվիզիտորը։ Նավի կառուցման աշխատանքներն ավարտվել են մոտ 1330 թվականին[3]։

The municipal park in Rochegude has some remains of its cloister arcade. Weber, Nicholas. "Albigenses." The Catholic Encyclopedia. Vol. 1. New York: Robert Appleton Company, 1907. 14 Oct. 2013 Kurmann, Peter (2010)։ «Late Gothic Architecture in France and the Netherlands»։ in Toman, Rolf։ Gothic Architecture, Sculpture, Painting։ Potsdam: H.F. Ullmann։ էջեր 162–163։ ISBN 978-3-8331-1038-2 
Photographies by:
Didier Descouens - CC BY-SA 4.0
Didier Descouens - CC BY-SA 4.0
H Cluzeaud - CC BY-SA 3.0
Benh LIEU SONG - CC BY-SA 3.0
Didier Descouens - CC BY-SA 4.0
Statistics: Position
1429
Statistics: Rank
84882

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
459162378Click/tap this sequence: 1982

Google street view

Where can you sleep near Ալբիի տաճար ?

Booking.com
489.343 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 170 visits today.