Ալբիգոյան խաչակրաց արշավանք

Ալբիգոյան խաչակրաց արշավանք, ռազմական արշավանքների շարք՝ նախաձեռված Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից վերացնելու համար կաթարների հերետիկոսությունը Լանգեդոկի շրջանում։ Երբ Հռոմի պապ Իննոկենտիոս III-ի դիվանագիտական փորձերը նպաստեցին կատարների շարժման աշխուժացմանը։ Չգտնելով հենարան սրբանվեր և խոշոր ֆեոդալների շրջանում՝ նա որոշեց դիմել զենքի ուժի։ 20 տարի տևած Խաչակրաց արշավանքի ժամանակ միլիոնից ոչ պակաս մարդ ոչնչացավ։ Ալբիգոյան Խաչակրաց արշավանքը որոշիչ դեր խաղաց Դոմինիկյան միաբանության հիմնադրման համար, ինչպես նաև ինկվիզիցիայի ձեռքում դարձավ պայքարի հզոր միջոց՝ պայքարելու այլախոհների(աղանդավորներ) դեմ։