Gallerie dell'Accademia

( Ակադեմիայի պատկերասրահ (Վենետիկ) )

Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ (իտալ.՝ Gallerie dell'Accademia), գեղարվեստի պատկերասրահ, որտեղ ներկայացված է 16-18-րդ դարերի վենետիկյան գեղարվեստի ամենամեծ հավաքածուն։ Տեղակայված է Scuola della Carità շենքում, Մեծ ջրանցքի հարավային ափին։ Ի սկզբանե եղել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահ։ Ակադեմիայից առանձնացել է 1879 թվականին։ Ակադեմիայի պատկերասրահի անունով է կոչվում Մեծ ջրանցքի կամուրջներից մեկը։ Երկու կառույցներն էլ տեղակայված են եղել նույն շենքում մինչև 2004 թվականը, երբ գեղարվեստի դպրոցը տեղափոխվել է Ospedale degli Incurabili շենք։

Պատմություն

Վենետիկի գեղարվեստի ակադեմիան հիմնադրվել է 1750 թվականի սեպտեմբերի 24-ին, ակադեմիայի կարգավիճակ ստացել է 1756 թվականին[1]։ Ակադեմիայի առաջին տնօրենն է եղել Ջովաննի Բատիստա Պյացետտան, իսկ Վյուրցբուրգից վերադառնալուց հետո ակադեմիայի առաջին նախագահ է դարձել Ջովաննի Բատիստա Տիեպոլոն[2]։

Ակադեմիան առաջին հաստատություններից մեկն էր, որտեղ 1777 թվականից Պիետրո Էդվարդսը դասավանդում էր ռեստավրացիա, իսկ 1819 թվականից ձևակերպվել է որպես դասընթաց։

1807 թվականին Նապոլեոնի հրամանագրով ակադեմիան վերահիմնադրվել է։ Ակադեմիայի անունը փոխվել է՝ Veneta Academia di Pittura, Scultura e Architettura-ից (Վենետիկի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ակադեմիա) դառնալով Accademia Reale di Belle Arti (Գեղարվեստի թագավորական ակադեմիա) և տեղափոխվել է պալադիան ճարտարապետական համալիր հանդիսացող Վենետիկի ակադեմիայի պատկերասրահի շենք, որտեղ էլ ներկայումս տեղակայված է պատկերասրահը։ Ակադեմիայի հավաքածուն հանրության համար հասանելի է եղել 1817 թվականի օգոստոսի 10-ից[1][3]։

Ակադեմիայի պատկերասրահը Վենետիկի գեղարվեստի ակադեմիայից անկախացել է 1879 թվականին։ Այն գտնվում է Իտալիայի մշակույթի նախարարության ենթակայության ներքո։

↑ 1,0 1,1 Accademia di belle arti di Venezia, 1750–2010. Cenni storici Archived 2014-10-21 at the Wayback Machine. (in Italian). Accademia di belle arti di Venezia. Accessed July 2013. Elisa Viola (2005). L'Accademia di Venezia: i maestri, le collezioni, le sedi (in Italian). Venezia: Marsilio. ISBN 9788831786553. p. 17. Gallerie dell'Accademia: Storia delle collezioni Archived 2014-10-19 at the Wayback Machine. (in Italian). Soprintendenza Speciale per il Patrimonio storico, artistico ed etnoantropologico e per il Polo Museale della città di Venezia e dei comuni della Gronda lagunare, 7 October 2009. Accessed July 2013.
Photographies by:
Statistics: Position
6064
Statistics: Rank
13273

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
749328165Click/tap this sequence: 6361

Google street view

Videos

Where can you sleep near Ակադեմիայի պատկերասրահ (Վենետիկ) ?

Booking.com
489.960 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 9 visits today.